Էրդողանը մայիսին կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները
Թուրքիայի նախագահը պատրաստվում է փառատոնի մասնակցել Բաքվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսին կայցելի Ադրբեջան։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, այդ մասին հայտնել է Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հասան Մանդալին:
Հաղորդագրության համաձայն` Էրդողանը կմասնակցի Բաքվում կայանալիք TEKNOFEST աերոտիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների փառատոնի բացմանը: Միջոցառումն անցկացվելու է մայիսի 26-29-ը։
COVID-ով վարակված Էրդողանին սոցցանցում վիրավորած անձանց բերման են ենթարկում
Հիշեցնենք, որ Էրդողանը վերջին անգամ Ադրբեջան էր այցելել 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, իսկ մինչ այդ` հունիսի 15-ին, ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր Վարանդա (Ֆիզուլի), ապա նաև Շուշի, որտեղ երկկողմ համաձայնագիր էր ստորագրվել։
Էրդողանն ընտրություններում նախագահի թեկնածու կառաջադրվի «Ժողովրդի դաշինքի» կողմից