Էրդողանն ընտրություններում նախագահի թեկնածու կառաջադրվի «Ժողովրդի դաշինքի» կողմից

Ռեջեփ Թայիփ Էրդողան. Արխիվային լուսանկար
Թուրքիայում հերթական ընտրությունները տեղի կունենան եկող տարվա ամռանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի նախագահական ընտրություններում «Ժողովրդի դաշինքի» թեկնածուն կլինի: Տեղեկությունը հայտնել է դաշինքի մեջ մտնող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

«Նախագահի մեր թեկնածուն պարզ է`Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը մեծ առավելությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում, ու «Ժողովրդի դաշինքը» ևս նոր հաղթանակ կտոնի», - Բահչելիի խոսքը մեջբերում է Star թերթը։

Թուրքիայում հերթական համընդհանուր ընտրությունները՝ միաժամանակ նախագահական ու խորհրդարանական, տեղի կունենան 2023 թվականի ամռանը։ «Ժողովրդի դաշինքի» մեջ մտնում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու «Ազգայնական շարժում» կուսակցությունը։