ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ղազախստանցի քրեական հեղինակություն Արման Դիկին և նրա հանցախումբը Ալմաթիի բնակիչների են առևանգել ու բռնության ենթարկել նրանց։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Հունվարի սկզբին Ղազախստանում զանգվածային անկարգությունների ժամանակ խմբավորումն ընդհանուր առմամբ 24 մարդ է առևանգել: Նշվում է, որ նրանց տեղից տեղ են տարել, ծեծել, ինչի հետևանքով նրանցից մեկը մահացել է։
Ղազախստանի գլխավոր դատախազության և ՆԳՆ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Արման Ջումագելդիևի խմբավորման անդամները Ալմաթիի թիվ 12 քաղաքային հիվանդանոցում դաժանաբար ծեծել են մի ոստիկանի և խլել նրա ծառայողական զենքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալմաթիի մարզում Ազգային անվտանգության կոմիտեն վնասազերծել է «Կազախստանսկիե» կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդներին, որոնցից առգրավել է 15 միավոր հրազեն և զինամթերք:
Հաղորդվել էր նաև, որ Ջումագելդիևը, որը ձերբակալվել էր Ղազախստանում հունվարյան իրադարձությունների ժամանակ, հանկարծ անհետացել էր Ալմաթիի քննչական մեկուսարանից: Լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե իբր Արման Դիկիին ազատ են արձակել կամ տարել են անհայտ ուղղությամբ։
Տեղափոխման մասին ոչ ոք չէր հայտնել փաստաբաններին, և նրանք նույնիսկ ենթադրել էին, որ իրենց պաշտպանյալին կարող են սպանել, որպեսզի հետո տեղի ունեցածը որպես ինքնասպանություն ներկայացնեն:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արման Դիկիին տեղափոխել են Ազգային անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարան։