Արցախի նախագահը Լուսինե Ղարախանյանին նոր պաշտոն է տվել

Լուսինե Ղարախանյան
Լուսինե Ղարախանյանը նախարարի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր պաշտոնից ազատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Լուսինե Ղարախանյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Մեկ այլ հրամանագրով Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:
Արայիկ Հարությունյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակել Անահիտ Հակոբյանին։
Լուսինե Ղարախանյանը նախարարի պաշտոնը ստանձնել էր 2020թ. մայիսի 26-ին։