ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
«Իմ COVID-19-ի թեստի արդյունքը դրական է։ Բարեբախտաբար, ես վատ չեմ զգում, շարունակում ենք մեր աշխատանքը՝ նախազգուշական հարկ եղած միջոցները ձեռնարկելով»,-Աքարի խոսքերը մեջբերել է Star պարբերականը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Օմիկրոն» շտամով վարակվել են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ու նրա կինը՝ Էմինե Էրդողանը։