Յակուտսկում կինն ընկել է 8-րդ հարկից, հետո շտապօգնություն կանչել իր համար

Ներկայումս 8-րդ հարկից ընկած կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Յակուտսկի բնակչուհին ողջ է մնացել 8-րդ հարկից ընկնելուց հետո, քննիչները ստուգում են տեղի ունեցածի հանգամանքները։ ՌԻԱ Նովոստիին տեղեկությունը հայտնել Է ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Նադեժդա Դվորեցկայան:
Սոցցանցի օգտատերերը տեղեկություն են տարածել այն մասին, որ Յակուտսկում կինն ընկել է 8-րդ հարկից, որից հետո նա ողջ է մնացել, տուն բարձրացել և շտապ օգնություն է կանչել: Համացանցում հայտնվել է նաև նրա ընկնելու տեսանյութը։
44-ամյա տղամարդը Ծաղկաձորում փորձել է գողություն անել, սակայն ընկել է 3–րդ հարկից
«Դատավարական ստուգում է անցկացվում՝ 1991 թվականին ծնված կնոջ՝ Բեստուժև-Մարլինսկի փողոցում գտնվող բնակելի տան 8-րդ հարկի պատուհանից ընկնելու փաստի առթիվ»,–ասել է Դվորեցկայան։
Նա հավելել է, որ ներկայումս կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։