ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. 2021 թվականի հունվարին պարենի համաշխարհային գները շարունակել են աճել, սակայն ցորենը մի փոքր էժանացել է, հաղորդում Է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):
2021թ․-ի փետրվարի համեմատ գներն աճել են, ճիշտ է, ընդամենը 1,1%-ով, այսինքն՝ ոչ այնքան նկատելի, որքան նախորդ ամիսներին։
Շարունակել են աճել բուսական յուղի գները․ դեկտեմբերի համեմատ դրանք աճել են 4,2 տոկոսով և հասել ռեկորդային մակարդակի։ FAO-ի գնահատմամբ՝ ձեթի գինը դեռ երկար ժամանակ է բարձր մնալու, քանի որ առաջարկը չի հասցնելու պահանջարկի հետևից։
2,4%-ով աճել է կաթնամթերքի, այդ թվում՝ կաթի փոշու և կարագի կինը, այդ թվում՝ Նոր Զելանդիայում կաթի քանակի սպասվող նվազման պատճառով։
Բարեբախտաբար, վերջին մեկ ամսում գրեթե չեն թանկացել հացահատիկները. հունվարին դրանց գների ինդեքսն աճել է 0,1 տոկոսով։ Ընդ որում, եգիպտացորենի գինն աճել է 3,8 տոկոսով՝ Հարավային Ամերիկայում երաշտի մտավախությունների պատճառով, սակայն ցորենի գները նվազել են (3,1 տոկոսով)՝ Հարավային կիսագնդում (Ավստրալիայում և Արգենտինայում) լավ բերքատվության շնորհիվ։
Տավարի մսի գներն աճել են պահանջարկի աճի պատճառով, ոչխարի և հավի մսի գները նվազել են։ Շաքարավազի գները նույնպես նվազել են (3,1%-ով)՝ Հնդկաստանում և Թայլանդում սպասվող բարենպաստ բերքի, ինչպես նաև Բրազիլիայում անձրևների շնորհիվ:
FAO-ի ամփոփիչ գնահատականներով՝ 2021 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքը պետք է կազմի 2 մլրդ 790 մլն տոննա հացահատիկ՝ 0,8 տոկոսով ավելի, քան 2020 թվականին: 2021-22 (հուլիս/հունիս) գյուղատնտեսական սեզոնին դրանց սպառումը պետք է աճի 1,6 տոկոսով, բայց սպառման նկատմամբ պաշարների հարաբերակցությունը շարունակում է բարձր մնալ (մոտ 28,7 տոկոս):
2022 թվականին ցորենի ցանքատարածությունները (չհաշված մյուս հացահատիկները) պետք է աճեն՝ հյուսիսային կիսագնդում եղանակային լավ պայմանների շնորհիվ։