Եղիսաբեթ II թագուհի. պատմությունը՝ դիմանկարներում

Փետրվարի 6-ին լրանում է Եղիսաբեթ II թագուհու գահակալության 70 տարին։ Այս աննախադեպ կառավարումը թագուհուն կայունության խորհրդանիշն է դարձրել։ Բրիտանական պետության ղեկավարը համարվում է բրիտանական ավանդույթների մարմնացումը։
Sputnik
1 / 16

Մեծ Բրիտանիայի արքայադուստր Եղիսաբեթի դիմանկարը՝ ադամանդե թագով, 1952 թվականի փետրվար

3 / 16

Եղիսաբեթ II թագուհին ձայնագրում է իր առաջին Սուրբ ծննդյան կոչը Բրիտանական կայսրության ժողովրդին, 1952թ․

4 / 16

Եղիսաբեթ II-ը «Իմպերիալ» անունով ձիու վրա հետևում է հեծյալ գվարդիայի շքերթին, որն անցկացվում է իր 35-ամյակի առթիվ, 1961թ․-ի հունիսի 10-ին։

7 / 16

Մեծ Բրիտանիայի թագուհին 1996 թ․-ի հոկտեմբերի 23-ին, Լոնդոնում Լորդերի պալատում ելույթի ժամանակ։

9 / 16

Թագուհի Եղիսաբեթ II-ը Swiss Re շենքում ընդունելության ժամանակ, 2010 թվական։ 2004թ․-ին բացված այս շենքը նախագծել է հռչակավոր բրիտանացի դիզայներ Նորման Ֆոսթերը։

16 / 16

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Վինձորների պալատի Կաղնեփայտե սրահում դիտում է իր Ոսկե և Պլատինե հոբելյանների հիշարժան իրերը (4 փետրվարի, 2022թ․), Անգլիա

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին այսօր դառնում է առաջին բրիտանացի միապետը, որը տոնում է գահակալման պլատինե հոբելյանը: Ողջ տարվա ընթացքում տոնական միջոցառումներ են նախատեսված։
Հիշեցնենք, որ նա գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։