ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Արտակարգ պատահար է տեղի ունեցել Թուրքիայի Անթալիա գավառի «Սաքլիկենտ» հանգստավայրում, որտեղ առատ ձյան պատճառով ծածկը փլվել է։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Anadolu գործակալությանը։
Փլվածքի պատճառով 8 մարդ է տուժել։
Տուժածներին ձյան և փլվածքների տակից դուրս են բերել ժանդարմները, հանգստավայրի աշխատակիցներն ու զբոսաշրջիկները։ Ավելի ուշ ժամանել են փրկարարներն ու բժիշկները։
«Տուժածներին ուղղաթիռով հասցրել են Աքդենիզ համալսարանի հիվանդանոց»,-փոխանցում է գործակալությունը։
«Սաքլիկենտ» լեռնադահուկային կենտրոնը տեղակայված է Անթալիա գավառի Կոնյաալթի շրջանի Բեյդաղլարի լեռնազանգվածում։