ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ռոման» մրցեց «Ջենոայի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ–ոքի հաշվով՝ 0։0։
«Գայլերը» կարողացան մրցակցի դարպասը գրավել կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի հարվածի շնորհիվ, բայց VAR-ը կանոնների խախտում գրանցեց, և գոլ չարձանագրվեց։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, և նրա փոխանցման շնորհիվ էր Ձանյոլոն գրավել դարպասը։
«Ռոման» 39 միավորով 6-րդն է, «Ջենոան» 14 միավորով նախավերջին տեղում է։