ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձինք այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այդպիսի որոշում է կայացրել Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը։
Փաստաթղթում նշված է` սանիտարահամաճարակային կանոնների այն կետը, որով այդ անձանց հրահանգվում էր 7 օր կարանտին պահել, կորցրել է ուժը:
Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 6-ին։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ իշխանությունը նախատեսում է աստիճանաբար հանել սահմանափակումները կորոնավիրոսւով վարակվածների հետ շփված անձանց համար: