ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Արյան ճնշումը չափելիս ոտքերը ոչ մի դեպքում չի կարելի խաչել։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։
«Եթե ոտքերդ խաչես, ճնշումը կարող է բարձրանալ», – պարզաբանել է նա:
Ճնշումը չափելու ընթացքում պետք է հանգիստ դիրք ընդունել, նստել, մի փոքր հենվել աթոռին, ձեռքը պահել սրտի մակարդակի վրա։
Մյասնիկովի խոսքով՝ առողջ մարդու աջ և ձախ ձեռքերի ճնշման տարբերությունը չպետք է գերազանցի տասը միլիմետրը, հակառակ դեպքում դա կարող է վկայել անոթների ծայրամասային աթերոսկլերոզի և այլ հիվանդությունների առկայության մասին:
Բժիշկը խորհուրդ չի տալիս նաև ճնշման սարքը թևին ամրացնել հագուստի վրայից։