Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլում

Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ռուսաստանցի գրոսմայստերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Անցյալ տարվա դեկտեմբերից ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթական խաղով ավարտեց ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլը։
Նա սսպիտակներով մրցեց հնդիկ գրոսմայստեր Սանթոշ Վիդիթի հետ և գրանցեց առաջին հաղթանակը:
Այսօր երկրորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի ռուսաստանցի գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ։
Լևոն Արոնյանի հետ հավաքն օգնեց հաղթանակ տանել. Մանուէլ Պետրոսյան
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլին մասնակցում են 16 շախմատիստ, որոնք բաժանվել են 4 խմբի: Միայն խմբերի հաղթողները պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում:
Գրան պրիի մրցումների ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները ձեռք կբերեն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
Լևոն Արոնյանը նոր լուսանկարներ է հրապարակել ընտրյալի հետ Իսպանիայի ծովափնյա քաղաքից