ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Հայտնի երգչուհի Անի Լորակը որոշել է գովազդել Արտյոմ Քաչերի (Քաչարյանի) հետ զուգերգը։ Նա ռեփերի հետ տեսանյութ է հրապարակել Instagram-ում և գրառում արել։
««Մայրցամաք» երգը գրավում է բոլոր վարկանիշները։ Բոլորին շնորհակալություն աջակցության համար, ձեր կարծիքների ու մեկնաբանությունների համար: Շատ շուտով ձեզ սպասում է Քաչերի հետ համատեղ տեսահոլովակի պրեմիերան», - նշել է նա։
Երգիչը որոշել է պատասխանել նրան և մեկնաբանություններում գրել է. «Օյ, ի՜նչ երգ ենք թողարկել։ Իսկ Լորակը պարզապես կրակի կտոր է»: Երգչուհին պատասխանել է, որ «կրակն» այնքան էլ համեստ չէ։ Հետևորդները որոշել են միջամտել նրանց զրույցին ու սկսել են գովել կատարողներին։
««Ընտիր երգ», «Հզոր եք», «Նայվում եք միասին», «Լավ եք երգում, կեցցեք», - գրել են նրանք։
Արտյոմ Քաչերը ռուսաստանցի երգիչ է, «Ֆակտոր Ա» և «Գոլոս-1» շոուների մասնակից։