Խոշոր վթար Սյունիքում. պայմանագրային զինծառայողներ են հիվանդանոց տեղափոխվել

Ճանապարհ
Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկու ավտոմեքենայի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզում այսօր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով Արցախի զորամասերից մեկում ծառայող պայմանագրային զինվորականներ են մարմնական վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Պ.-ն ժամը 10:40-ի սահմաններում իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Գ.-ի վարած «Mercedes G-500» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև իր ավտոմեքենայի հետնամասով բախվել է Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Սպարտակ Օ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «BMW»-ի ուղևորները` 24-ամյա Ռուստամ Պ.-ն, 33-ամյա Կարապետ Կ.-ն և 29-ամյա Շալիկո Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Երևան-Սևան ճանապարհին 20-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել, մի քանիսը շրջվել են
Կայքի տեղեկություններով` «BMW»-ի վարորդ Հայկ Պ.-ն, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված նրա ուղևորները`Ռուստամ Պ.-ն, Կարապետ Կ.-ն և Շալիկո Ս.-ն, ծառայում են Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում` որպես պայմանագրային զինծառայողներ:
Արմավիր - Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, վթարի հետևանքով երեխաներ են տուժել