Հայտնի են Երևանի փոխքաղաքապետների 3 թեկնածուների անունները

Երևանի քաղաքապետարան
Նոր փոխքաղաքապետների նշնակումը նախանշված է փետրվարի 8-ին Երևանի ավագանու հերթական նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Առաջիկա երեքշաբթի օրը` փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետի 3 տեղակալներ կնշանակվեն։
Թեկնածուների անունները հրապարակվել են ավագանու նիստի օրակարգում` Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին երեք նախագծում։ Ըստ այդմ` Հրաչյա Սարգսյանի հնարավոր տեղակալների թեկնածուներն են ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանն ու ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Հրաչյա Սարգսյանը փոխել է քաղաքապետի խորհրդականին. աշխատավարձի չափը 629 000 դրամ է
Հիշեցնենք` Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց ու Հրաչյա Սարգսյանի` քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետի նախկին տեղակալները, ինչպես նաև քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնյաներ ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։
Երևանի ևս մեկ փոխքաղաքապետ է հրաժարվել պաշտոնից