ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանի սիրեցյալը՝ Անիտա Այվազյանը, շախմատիստի քրոջ հետ լուսանկար է հրապարակել, որում կանայք խմոր են գրտնակում ու, դատելով նրանց ժպիտներից, դժգոհ չեն իրենց զբաղմունքից։
«Հայ աղջիկ, տան աղջիկ. Լևոնի քրոջ հետ թխում ենք»,- Instagram-ում հրապարակված լուսանկարն այսպես է մեկնաբանել Անիտան։
Նշենք, որ Լևոնն ու Անիտան այժմ բնակվում են Սենտ Լուիսում (ԱՄՆ)։
Հիշեցնենք` 2020թ–ին շախմատիստի կյանքում դժբախտություն տեղի ունեցավ։ Մարտի 31-ին մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին, որն ավտովթարի էր ենթարկվել։
Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։
Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Արոնյանը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը։ Զույգը հաճախ է նոր լուսանկարներ հրապարակում։