ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Փետրվարի 8-ին Երկիր մոլորակին կմոտենա 2007 UY1 աստերոիդը, որը կհայտնվի մոլորակից 5 մլն կմ հեռավորության վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երկնային մարմնի տրամագիծը կարող է հասնել 150 մետրի։ Նշանակում է, որ տեսականորեն մոլորակին բախվելու դեպքում այն կարող է լուրջ վնաս հասցնել։
2007 UY1–ն առաջին անգամ հայտնաբերվել է 2007 թվականին։ Աստերոիդը վտանգավոր չի համարվում։ Հաշվարկների համաձայն՝ երկրին բախվելու հավանականությունը չափազանց փոքր է։