Դիլիջանի անտառում հրդեհ է բռնկվել

Անտառային հրդեհ
Հրշեջները մոտ երեք ժամում մարել են հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Դիլիջանի ազգային պարկի տարածքում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 14:57-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 33 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ մոտ 120 եղևնի:
Երևանում ավտոմեքենա է այրվել, տուժածներ կան