Արմավիր - Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, վթարի հետևանքով երեխաներ են տուժել

Ավտովթարից տուժած երեխաներին «Մեծամոր» բժշկական կենտրոն են տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզում այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երեխաներ են վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 13:00-ի սահմաններում Արմավիր - Երևան ավտոճանապարհին՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում, բախվել են 69-ամյա Լյովա Ավետիսյանի վարած «Mercedes Viano» և 42-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած «Lada Largus» մակնիշի ավտոմեքենաները: Երկու վարորդներն էլ Արմավիրի մարզի բնակիչներ են։
Բախման հետևանքով «Lada»-ն կողաշրջվել է։ Ավտոմեքենայում գտնվող 7 և 13 տարեկան երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Արարատում բախվել են հարսանիքի մեկնող ՈւԱԶ–ն ու «Մերսեդեսը». տուժածներից 3-ը երեխաներ են
Կայքի տեղեկություններով` տուժածները «Lada»–ի վարորդի երեխաներն են։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Երևան-Սևան ճանապարհին 20-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել, մի քանիսը շրջվել են