Ալեքսանդր Կարապետյանը միացել է «Ալաշկերտին» և խոստում տվել երկրպագուներին

Ալեքսանդր Կարապետյան
Փորձառու ռմբարկուն 6 գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 25 խաղում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Անչափ ուրախ եմ «Ալաշկերտը» համալրելու կապակցությամբ: Այս թիմով և մարզչական կազմով կարող ենք պայքարել ամենալուրջ նպատակների իրագործման համար: Խոստանում եմ, որ շուտով երկրպագուները կտեսնեն իսկական Ալեքսանդր Կարապետյանին: Ամեն օր մարզումերին քրտնաջան աշխատում եմ այդ ուղղությամբ»,- նշել է փորձառու ռմբարկուն:

Ալեքսանդր Կարապետյանը 6 գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 25 խաղում:
«Ալաշկերտի» նորեկը հանդես է եկել Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող մի շարք ակումբներում, ռուսական «Սոչիում» և «Տամբովում», Երևանի «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»:
Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլում