Լավրովը Մոսկվայում կհանդիպի ՀԱՊԿ-ի պետությունների ԽՎ հանձնաժողովի կոմիտեների անդամների հետ

Սերգեյ Լավրով
Նույն օրը նախատեսված է թեմատիկ համաժողով, որին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու կազմակերպության անդամ պետությունների նախարարների տեղակալները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի կոմիտեների ներկայացուցիչների հետ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին Մոսկվայում։ Միջոցառման ընթացքում քննարկվելու Է ՀԱՊԿ գործունեության ակտիվացման հարցը, այդ թվում ՝ խորհրդարանական բաղադրիչի, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր», - ասաց Զախարովան։
Ի՞նչ են ՌԴ–ին առաջարկել ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ–ն․ Լավրովը որոշ փակագծեր է բացել
Նույն օրը «Վալդայ» ակումբի հարթակում ՌԴ ԱԳՆ աջակցությամբ տեղի կունենա «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում, ՀԱՊԿ փորձն ու հեռանկարները» միջազգային խորհրդաժողովը: Դրան կմասնակցեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, կազմակերպության անդամ պետությունների փոխնախարարները, առաջատար քաղաքագետներ, միջազգային անվտանգության ոլորտի փորձագետներ:
Բլինկենը Լավրովին ասել է, որ ԱՄՆ–ն պատրաստ է շարունակել երկխոսությունը