Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած բախումների հետևանքով 79 պաղեստինցի է տուժել

Բուրին գյուղի տարածքում անկարգությունները սկսվել են ձախ կազմակերպությունների ակտիվիստների և նորաբնակների կողմից ծառեր տնկելու ակցիայի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. 79 պաղեստինցի է տուժել Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելցի զինծառայողների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է պաղեստինյան Կարմիր մահիկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«79 պաղեստնիցի Հորդանանի արևմտյան ափի գտնվող Նաբլուս քաղաքի մերձակայքում` Բուրին, Բեյթա և Բեյթ–Դաջան շրջանների տարածքում, վիրավորում են ստացել իսրայելցի զինծառայողների հետ բախումների ժամանակ», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկու մարդ հրազենային վնասվածք են ստացել, 9-ը` վիրավորվել ռետինե փամփուշտից, 68–ն էլ տուժել արցունքաբեր գազից։
Պաղեստինցիների, իսրայելցի ձախակողմյան ակտիվիստների ու նորաբնակների` իսրայելցի ուժայինների հետ բախման փաստը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել են Իսրայելի բանակից։

«Կարգուկանոն պահպանելու և բռնությունը կանխելու նպատակով դեպքի վայրում անվտանգության ուժեր են աշխատում։ Դիմակայության ընթացքում հաղորդում է ստացվել բողոքի ակցիայի վայր ակտիվիստի ժամանման մասին, որը հարձակվել է ՑԱԽԱԼ–ի (Իսրայելի պաշտպանության բանակ, – խմբ.) զինվորի վրա», – հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ իսրայելական ոստիկանությունը ձերբակալել է ակտիվիստին։
Նաբլուսի (Շխեմ) շրջանում` հատկապես Բեյթա գյուղի շրջանում գտնվող Սբեյխ լեռան վրա, ամեն շաբաթ իսրայելցի նորաբնակների, պաղեստինցիների ու զինծառայողների միջև բախումներ են տեղի ունենում։