Եվրամիությունն Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել

ԵՄ ներկայացուցիչն իր պատրաստակամությունն է հայտնել` մասնակցելու Ադրբեջանում իրականացվող վերականգնման և վերակառուցման գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում Եվրոպական Միությունը Ադրբեջանին 2 մլրդ եվրո է հատկացրել, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
ԵՄ հարևանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարխելին տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը
Նա նաև փոխանցել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանում իրականացվող վերականգնման և վերակառուցման գործընթացին։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ գործընկերության, տնտեսական կապերի, տրանսպորտի և կապի ոլորտներում։