Երևանում ավտոմեքենա է այրվել, տուժածներ կան

Հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում։ Հրշեջները կարճ ժամանակում մարել են կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Երևանի Դավիթ Բեկի փողոցում այսօր ավտոմեքենա է այրվել, ինչի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել ժամը 15:27-ին։
ԱԻՆ փրկարարները Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած հրդեհի տարածքում (4 փետրվարի, 2022թ). Երևան
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
ԱԻՆ փրկարարները Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած հրդեհի տարածքում (4 փետրվարի, 2022թ). Երևան
Մինչ փրկարարների հասնելը տուժածները հոսպիտալացվել են:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում (մոտ 40 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16:33-ին:
Երևանի Կիևյան կամրջի տակ տղամարդու դի են գտել