Էմանուել Մակրոնը կայցելի Ռուսաստան և Ուկրաինա

Ֆրանսիան «Նորմանդական քառյակի» երկրներից է, որը զբաղվում է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հարցերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Ռուսաստան և Ուկրաինա, տեղեկությունը հայտնում է Frace Presse-ը` հղում անելով Ելիսեյան պալատին։
«Մակրոնը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան, իսկ հաջորդ օրը` Ուկրաինա»,–ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
ՆԱՏՕ-ում խոստովանում են, որ ՌԴ-ն չի ծրագրում ներխուժել Ուկրաինա
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ֆրանսիայի նախագահը չէր բացառել ռուս գործընկերոջ հետ հանդիպման հավանականությունը՝ նշելով, որ դա կախված է «առաջիկա ժամերին քննարկումների առաջընթացից»։
Փետրվարի 3-ին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և անվտանգության երաշխիքները:
Հավելենք, որ Ֆրանսիան «Նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) երկրներից է, որը զբաղվում է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հարցերով։