«Դելտան» հաղթահարած մարդը կարո՞ղ է վարակվել «Օմիկրոնով». վարակաբանի պատասխանը

Թեստի դրական արդյունք
Մասնագետի խոսքով` կորոնավիրուսի մի մանրէահիմքով վարակվելուց հետո որոշակի իմունիտետ է ձևավորվում, որը, սակայն, երկար չի տևում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր աշխատակից Անատոլի Ալտշտեյնը կարծում է, որ կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքով վարակվելուց հետո հնարավոր է վարակվել «Օմիկրոնով»: Տեղեկությունը հայտնում է riafan.ru–ն։
««Դելտա» շտամը հաղթահարած մարդը հազիվ թե անմիջապես վարակվի «Օմիկրոնով»։ «Դելտայի» ձևավորած իմունիտետը անպայման կպաշտպանի։ Եվ եթե մարդը կրկին վարակվի, ապա նրա մոտ այլ կերպ կընթանա հիվանդությունը», - ասել է Ալտշտեյնը։
«Օմիկրոնով» վարակվածների հետ շփվելուց հետո ինչ ախտանշաններ են ի հայտ գալիս
Նա ընդգծել է, որ որոշ ժամանակ անց «Դելտայի» իմունիտետը կթուլանա, և «Օմիկրոնը» կներթափանցի մարդու օրգանիզմ։
Բժիշկներն ասել են` առողջանալուց հետո ինչ նշաններ է թողնում «Օմիկրոնը»