ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ուռուցքային հիվանդությունները հատուկ ախտանշաններ չունեն, ցավը, որպես կանոն, ի հայտ է գալիս հիվանդության ուշ փուլերում, այնպես որ միայն ժամանակին հետազոտվելը կարող է օգնել քաղցկեղի վաղ հայտնաբերմանը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ն․Ն․ Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային ինստիտուտի կրթական գործունեության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Պետրովսկին:
«Օնկոլոգիական հիվանդությունները դրսևորվում են շատ տարբեր ձևերով, նույնիսկ արյան ճնշման բարձրացումը կարող է ախտանշան լինել, օրինակ` մակերիկամների կեղևի քաղցկեղի։ Սակայն հիվանդն այս կամ այն ախտանշանով չի կարող ինքնուրույն որոշել չարորակ ուռուցքի առկայությունը», - նշել է Պետրովսկին:
Նա ընդգծել է, որ եթե քաղցկեղի հետ կապված կասկածներ են ծնվում, պետք չէ միանգամից գնալ ուռուցքաբանի մոտ, առաջին հերթին պետք է դիմել թերապևտին, նա անհրաժեշտության դեպքում կուղարկի ուռուցքաբանի մոտ։
Պիետրովսկու խոսքով՝ քաղցկեղը տարեցների հիվանդություն է, հիվանդացածների միջին տարիքը մոտ 60 տարեկան է, այդ պատճառով որքան մարդը մեծանում է, այնքան ավելանում է օնկոլոգիական հիվանդության զարգացման վտանգը:
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 4-ին: