ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. «Ալաշկերտի» կազմը համալրվել է նոր հարձակվողով։ Տեղեկությունը հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
Նոր հարձակվողը 18-ամյա ֆուտբոլիստ Ալեքսանդր Տեր-Թովմասյանն է։
«Բարի գալուստ մեր ընտանիք, Ալեքսանդր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հեռանկարային ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրել է երևանյան ակումբի երկրորդ թիմի կազմը։