Արագ արձագանքման բժշկական թիմը նիստ է արել. 10 օրում պետք է ղեկավարի թեկնածու առաջադրեն

Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հաջորդ նիստում կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել արագ արձագանքման բժշկական թիմի (ԱԱԲԹ) ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը։ Տեղեկությունը հրապարակել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն Facebook-ի էջում։
ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել արագ արձագանքման բժշկական թիմի (ԱԱԲԹ) ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Խմբի անդամները զեկույցներ են ներկայացրել, անդրադարձել ԱԱԲԹ-ի հաստիքների, գույքացանկի, նյութատեխնիկական միջոցների հատկացումներին առնչվող հարցերին։
Նիստում քննարկվել են արագ արձագանքման բժշկական թիմի միջազգային գրանցման և մենթորի տրամադրման ընթացակարգերը, ընթացիկ այլ հարցեր։
Որոշվել է տասնօրյա ժամկետում քննարկել թիմի ղեկավարի և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոններում թեկնածուների ցուցակներն ու տալ համապատասխան առաջարկություններ։
Եղել են նաև առաջարկներ՝ արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցության և գործառույթների վերաբերյալ։
Կորոնավիրուսն ավելացնում է կառավարության ծախսերը
Առաջարկվել է միջգերատեսչական աշխատանքային խմբին կից ստեղծել ստանդարտ գործելակարգերի մշակման ենթախումբ, որում կընդգրկվեն համապատասխան ոլորտների մասնագետները:
Նշվում է, որ միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերը կգումարվեն առնվազն ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ:
Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հաջորդ նիստում կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։