ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ից 19-ը ներառյալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին ու հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանին գործուղում է Ֆրանսիայի Հանրապետություն։
Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
Սինանյանն ու Կարապետյանը լինելու են Փարիզում, Լիոնում, Մարսելում, Նիցայում և այդ քաղաքների շրջակայքում։ Հանդիպումներ են ունենալու հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների հետ հանդիպելու հետ ու քննարկելու են համագործակցության արդյունքները, հետագա ուղիները։
Գործուղումից վերադառնալուց հետո նրանք եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն։