Պուտինն ու Արգենտինայի նախագահը միասին կմեկնեն օլիմպիական խաղերի բացմանը

Չինաստան ուղևորությունից առաջ ՌԴ առաջնորդը բանակցություններ կանցկացնի ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկին՝ օլիմպիական խաղերի կմեկնի Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ միասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այս անգամ դուք կարճ ժամանակով եք գտնվելու Ռուսաստանում։ Ամեն ինչ, իհարկե, կապված է այս իրավիճակի հետ (համավարակի,–խմբ․)։ Հուսով եմ, որ մեզ կհաջողվի շարունակել անձնական շփումները Արգենտինայում և այստեղ՝ Ռուսաստանում։ Մենք միասին ենք մեկնում Պեկին՝ օլիմպիական խաղերի բացմանը»,-ասել է ՌԴ նախագահը արգենտինացի գործընկերոջ հետ բանակցությունները սկսելուց առաջ։

Միաժամանակ նա ավելացրել է, որ Մոսկվայում, հանգիստ միջավայրում, ավելի հարմար է խոսել և քննարկել երկկողմ հարաբերությունները։
Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կսկսվի վաղը`փետրվարի 4–ին։
Դրանից առաջ Ռուսաստանի առաջնորդը բանակցություններ կանցկացնի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։
Հակակորոնավիրուսային քայլեր Պեկինում. օլիմպիադայի մեդիա կենտրոնում աշխատում են ռոբոտները