Կորոնավիրուսի ալիքը շարունակելու է աճել. Փաշինյան

Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ համակարգը արտակարգ ռեժիմով է աշխատում, բայց և պատրաստ է առաջիկա սպասվող ծանրաբեռնվածությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիների 16.6 տոկոսն է պատվաստված։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ներկա պահին հոսպիտալացված է 1543 քաղաքացի, որոնցից պատվաստված են 256–ը։
«Այսինքն` ակնհայտ է պատվաստումների դրական ազդեցությունը պրոցեսների վրա,– ասաց Փաշինյանը,– այս ալիքը, ըստ ամենայնի, դեռ կաճի, առնվազն` առաջիկա 1 շաբաթվա ընթացքում մենք թվերի աճ ենք կանխատեսում։ Եվ մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի կարողանանք դիմակայել այդ աճին»։
Կորոնավիրուսն ավելացնում է կառավարության ծախսերը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ համակարգն արտակարգ ռեժիմով է աշխատում, բայց և պատրաստ է առաջկա սպասվող ծանրաբեռնվածությանը։
Ինչ վերաբերում է պատվաստումներին, նախարարը հայտնեց, որ կապված հիվանդացողների մեծ թվի հետ, պատվաստումների գործընթացը որոշ չափով հետաձգվում է` հիվանդացողների 3 ամիսը լրանալով պայմանավորված։
Այս պահին ՀՀ չափահաս բնակչության 46.3 տոկոսը ստացել է առաջին դեղաչափը, 37 տոկոսն ամբողջական պատվաստվել է։