Հայտնի է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպման օրը

Ռուբեն Ռուբինյան. Արխիվային լուսանկար
Հայ–թուրքական կարգավարման համար բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14–ին, Մոսկվայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչիհաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ հայ–թուրքական կարգավարման համար բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 14–ին, Մոսկվայում։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։