ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Մոսկվայաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան (ազգությամբ հրեա) Instagram–ի իր էջում ամուսնու մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է տնային մարզման ընթացքում։
Նշենք, որ վաղը` փետրվարի 4–ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը:
Տեսանյութում երևում է` ինչպես են ամուսինները մարզվում մարզասարքերի օգնությամբ ու կատակում.
Լևինա–Հերիք է իմ հետևից վազեք։
Մարտիրոսյան–Ես ուզում եմ ուղղակի ծանոթանալ Ձեզ հետ։
Լևինա–Պետք չէ ինձ հետ ծանոթանալ։ Դուք արդեն 2 երեխա ունեք։
«2022թ․-ի ձմեռային օլիմպիական խաղերի խրոնիկան։ Հայաստանի հավաքականն Իսրայելի հավաքականին թույլ չի տալիս մարզվել»,- տեսանյութին կից գրել է Լևինան։
Հիշեցնենք` Գարիկ Մարտիրոսյանն արդեն 20 տարի է՝ ամուսնացած է Ժաննա Լևինայի հետ։ Նրանք երկու երեխա ունեն՝ 1 աղջիկ`Ժասմինը, և մեկ տղա` Դանիելը։