Անկարան հավատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը

Զելենսկու և Էրդողանի հանդիպումը
Էրդողանը կրկին խոսել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Անկարան անկեղծորեն հավատում է ռուս-ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը դիվանագիտական հարթությունում և մինսկյան պայմանավորվածությունների շրջանակներում։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ ճգնաժամը կլուծվի խաղաղ դիվանագիտական մեթոդներով՝ Մինսկի համաձայնագրերի շրջանակներում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Էրդողանը։

Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո և Դոնբասում զինված հակամարտության ֆոնին։ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին պետության ներքին գործերին միջամտելու համար, իսկ 2015 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարել են այն «ագրեսոր երկիր»։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս ընդգծել է, որ չի մասնակցում ներուկրաինական հակամարտությանը։