Աֆրիկյան 5 երկրում «Օմիկրոնի» նոր ենթատեսակ է հայտնաբերվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության աֆրիկյան ստորաբաժանման աշխատակիցը հայտնել է, որ այդ ենթատեսակը դժվար է հայտնաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի նոր ենթատեսակ է հաստատվել աֆրիկյան 5 երկրում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աֆրիկյան տարածաշրջանի ստորաբաժանման ավագ գիտաշխատող Նիքսի Գումեդե Մոլետսին:
Նշվում է, որ այդ ենթատեսակը դժվար է հայտնաբերվում։
«3 ենթատեսակից մենք գիտենք ВA.1–ը, ВА.2–ը և ВA.3–ը։ Այս պահին մենք ունենք մեծ թվով ВA․1 ենթատեսակի դեպքեր: «Օմիկրոնի» մյուս ենթատեսակը՝ ВА.2-ը, որը հայտնի է որպես «ստելս» ենթատեսակ, հայտնաբերվել է հինգ երկրում ՝ Բոտսվանայում, Քենիայում, Մալավիում, Սենեգալում և ՀԱՀ-ում», - ասել է Մոլետսին:
Բժիշկներն ասել են` առողջանալուց հետո ինչ նշաններ է թողնում «Օմիկրոնը»
Նրա խոսքով ՝ թեև ВА.2 ենթատեսակով վարակվելու դեպքերի քանակը զգալիորեն ավելի ցածր է, քան ВA.1 ենթատեսակինը, այդուհանդերձ տարածաշրջանային բյուրոյին մտահոգում է իրավիճակը։ Պատճառն այն է, որ նույնիսկ լաբորատորիաների թեստերը ոչ միշտ են «ճանաչում» ВА.2 ենթատեսակը, քանի որ դրանում հաճախ բացակայում են «Օմիկրոնին» բնորոշ որոշակի չափանիշները։
ԱՀԿ-ի աֆրիկյան բաժանմունքի ներկայացուցիչները նշում են, որ այդ երկրներին առնվազն 1,29 մլրդ դոլար է պակասում Covid-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխումը ֆինանսավորելու համար: Ընդ որում` չնայած բնակչության պատվաստման ցածր մակարդակին` Covid-19-ի տարածումը այդ երկրներում ավելի ցածր է։
Հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են. Ավանեսյանը` «Օմիկրոնի» մասին