«Վերին Լարս» անցակետը բաց է կցորդիչով բեռնատարների համար

«Վերին Լարս». Արխիվային լուսանկար
Այս պահին երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելների միջոցով՝ պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող «Վերին Լարս» անցակետը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը մաքրելուց հետո այն բացվել է կցորդով տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երթևեկությունն իրականացվում է միայն ձնապաշտպան թունելների միջոցով՝ պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ ներկայումս սա միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Վրաստանի իշխանություններն աշխատանքներ են տանում Մցխեթա-Ստեփանծմինդա - Լարս ավտոմայրուղու ամենաբարդ և վտանգավոր՝ Քոբի-Գուդաուրի շրջանցիկ ճանապարհի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։
Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։
Տեղումները շուտով կվերադառնան Հայաստան. եղանակի տեսություն