ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Սևանա լճի մակարդակը 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ նվազել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Սևանի մակարդակն այժմ ծովի մակերևույթից 1900 մ 38 սմ բարձրության վրա է, նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն իջել է 14 սանտիմետրով։
Այս տարվա առաջին ամսվա ընթացքում Արփա-Սևան ջրատարով (ներառյալ ստորերկրյա հոսքը) Սևանա լիճ է տեղափոխվել 7 միլիոն 525 հազար խմ ջուր։
Նշենք, որ Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։