RT DE Productions–ը դատի կտա գերմանական կարգավորիչին հեռարձակումը դադարեցնելու համար

RT DE գերմանական նոր շուրջօրյա լրատվական ալիքի տաղավարը
RT DE Productions–ը արտոնագիրը ստացել է բոլոր օրենքների և կարգավորումների` այդ թվում Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիային համապատասխան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. RT DE Productions-ը դատարանում կբողոքարկի հեռուստաալիքի հեռարձակումն արգելելու վերաբերյալ MABB գերմանական կարգավորիչի որոշումը։ Այս մասին հայտարարել է RT–ի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Բելկինան` նշելով, որ RT DE–ն կշարունակվի հեռարձակումը Մոսկվայից։

«Այսօր գերմանական MABB կարգավորիչը որոշում կայացրեց, որ RT DE Productions արտադրող ընկերությունը պետք է դադարեցնի հեռարձակումը Eutelsat, Smart TV արբանյակներով, RT–ի կայքում և հավելվածում, ինչպես նաև Odysee հարթակում։ Անհեթեթությունը նրանում է, որ RT DE Productions–ը սկզբունքորեն հեռարձակում չի իրականացնում` ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ որևէ այլ տեղ», – նշել է Բելկինան։

Նրա խոսքով` ընկերությունը մի քանի հաղորդում է արտադրում RT DE հեռուստաալիքի համար, որն իր հերթին բոլոր իրավունքներն ունի Գերմանիայում և Եվրոպայի մյուս 32 երկրներում հեռարձակվելու համար։
Այսօր գերմանական կարգավորիչը որոշեց դադարեցնել RT DE–ի հեռարձակումը։