Փրկարարները տարհանել են Սոչիի լեռներում ճոպանուղու վրա մնացած 37 ուղևորներին

Փրկարարական աշխատանքների ժամանակ ալպինիստական հանդերձանք է անհրաժեշտ եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Փրկարարները տարհանել են «Կրասնայա պոլյանա» հանգստավայրի լեռներում ճոպանուղու վրա մնացած 37 ուղևորներին, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ նշվում էր, որ այսօր Սոչիում գտնվող խոշոր լեռնադահուկային հանգստավայրերից մեկում ճոպանուղին հանկարծ դադարել է աշխատել:
«37 ուղևորների կյանքը փրկվել է։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փրկարարական աշխատանքների ժամանակ ալպինիստական հանդերձանք է անհրաժեշտ եղել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սոչիում «Ադրբեջանի հաղթանակի օր» չեն նշի․ քաղաքապետարանը ներողություն է խնդրել
Ճոպանուղուց մարդկանց տարհանումն իրականացվել է հանգստավայրի, ինչպես նաև Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարների ուժերով: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ ճոպանուղու կանգնելու պատճառը համակարգային ծրագրի խափանումն է եղել:
Ճոպանուղու վրա մնացածները բժշկական օգնության կարիք չեն ունեցել։ Նրանց թեյ և սուրճ են հյուրասիրել։