Պեկինի օլիմպիական խաղեր

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը

Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը
Ձմեռային oլիմպիական Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին: Հայաստանը 6 ներկայացուցիչ կունենա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը, հայտնում են ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նշվում է, որ փոխանցումավազքի մեկնարկը տրվել է Պեկինի հյուսիսում տեղակայված Օլիմպիական այգուց: Կորոնավիրուսի համավարակի պատճառով փոխանցումավազքի երթուղին և տևողությունը զգալիորեն կրճատվել են: Այն կտևի երեք օր ու կավարտվի ուրբաթ երեկոյան, երբ վերջին ջահակիրը Պեկինի ազգային մարզադաշտում կվառի օլիմպիական ջահը:
«Փոխանցումավազքի ընթացքում ավելի քան հազար ջահակիրներ կրակը կտանեն Չինաստանի մայրաքաղաքի ամենահայտնի պատմամշակութային համալիրների, այդ թվում` Չինական մեծ պարսպի տարածքով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Պեկինում մեկնարկել է ձմեռային oլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 4-ին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը 6 ներկայացուցիչ կունենա:
Համապատասխան միավորների շնորհիվ ՕԽ-ին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: 2021 թվականի սեպտեմբերին էլ Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Պեկինի ձմեռային խաղերի ուղեգիր էր նվաճել Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը:
Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը հունվարի 31-ին են մեկնել Պեկին: Նրանց այնուհետև կմիանան Հայաստանի մյուս ներկայացուցիչները: Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը մրցավայր կմեկնեն Կանադայից: