«Օմիկրոնով» վարակվածների հետ շփվելուց հետո ինչ ախտանշաններ են ի հայտ գալիս

Ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվածների հետ շփվելուց արդեն երկու օր անց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հարաֆային Աֆրիկայի բժիշկները թվարկել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի վաղ շրջանում զգացվող ախտանշանները, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Express-ը:
Մասնագետների խոսքով ՝ «Օմիկրոնով» վարակված լինելու առաջին ախտանշաններից են կոկորդի և գոտկատեղի հատվածում ցավի զգացողությունը, ինչպես նաև հոգնածությաունը, փռշտալը, մարմինը կոտրված լինելու զգացողությունը։ Առաջին տհաճ զգացողությունների թվում նշվում է նաև գլխացավը: Այս ախտանշանները կարող են ի հայտ գալ «Օմիկրոնով» վարակվածների հետ շփվելուց երկու օր անց:
Ինչպես տարբերել «Օմիկրոնը» երեխաների մոտ. թուլություն, ջերմություն, կոկորդի ցավ
Բժիշկները նաև հայտնել են` երբեմն COVID-19-ի ախտանշաններն ուշ են ի հայտ գալիս։
«Օմիկրոն» մանրէահիմքը (կամ B.1.1.529-ը) առաջին անգամ հայտնաբերել են Բոտսվանայում և ՀԱՀ-ում, անցյալ տարվա նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել կորոնավիրուսից առողջացած ու պատվաստված մարդիկ։ Նոր տեսակը հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում, այդ թվում Հայաստանում։