ՆԱՏՕ-ն անպատրաստ է համարժեք արձագանքել ՌԴ մտահոգություններին. Պուտինը խոսել է Ջոնսոնի հետ

Կողմերը կարծիքներ են փոխանակել ներուկրաինական ճգնաժամի ու ՌԴ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կողմերը կարծիքներ են փոխանակել ներուկրաինական ճգնաժամի ու ՌԴ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Պուտինը նշել է, որ ՆԱՏՕ-ն անպատրաստ է համարժեք արձագանքել Ռուսաստանի հիմնավորված մտահոգություններին։
ՌԴ ղեկավարը նաև հայտարարել է, որ Կիևը խրոնիկ սաբոտաժի է ենթարկում Մինսկի համաձայնությունները։
Հիշեցնենք, որ Պուտին-Ջոնսոն նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել 2021-ի տարեվերջին` դեկտեմբերի 13-ին։ Պուտինը Ջոնսոնին ասել էր, որ պետք է անհապաղ բանակցություններ սկսել ու հստակ պայմանավորվածություններ մշակել, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք: