«Լոռեցի Սաքոն» Իրան է «մեկնում»

Կադր «Լոռեցի Սաքոն» ներկայացումից
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են նախատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին:
Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, Համազգային թատրոնում նախատեսվում են իրանական պիեսների թատերայնացված ընթերցումներ: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերին, ներկայացնելու են Ֆիրդուսու «Շահնամեն» և այլ ստեղծագործություններ:
ԿԳՄՍՆ–ն նշում է, որ Համազգային թատրոնը հաջորդ տարի հանդիսատեսին կհյուրընկալի թատրոնի նոր շենքում, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:
Սարսափելի վթա՞ր, թե՞ տեսահոլովակ. ինչու է ծուխ տարածվել Երևանի կենտրոնում