Կինը փորձել է թմրամիջոց փոխանցել «Վանաձոր» ՔԿՀ–ում գտնվող ամուսնուն

Կինը փորձել է թմրամիջոց և մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել դատապարտված ամուսնուն
Քրեակատարողական ծառայողները կանխել են թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման հերթական դեպքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակում թմրանյութ ու արգելված իրեր են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
«ՔԿՀ–ի ծառայողները կնոջ պայուսակում հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 57 գրամ քաշով բուսական զանգված, 15 հատ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 14 հատ լիցքավորիչ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի ականջակալներ և USB լարեր»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կարկանդակների մեջ թմրանյութեր են դրել ու փորձել փոխանցել «Արմավիր» ՔԿՀ–ի բանտարկյալին
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում կալանավորվածի փաստաբանը փորձել է նրան թմրանյութեր փոխանցել