ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը երկու հրամանագիր է ստորագրել, որոնցից մեկով Դավիթ Առաքելյանին նշանակել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։
Մյուս հրամանագրով նա Արմեն Գիչյանին ազատել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:
Սիմոնյանը փաստաթղթերը ստորագրել է երեկ` փետրվարի 1-ին։
Հիշեցնենք` Գիչյանը ՀՀ նախագահի խորհրդական էր նշանակվել 2019 թվականի օգոստոսին։