ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է անտառային հրդեհների լուրջ նվազում։ 911 ծառայության տարվա արդյունքների ամփոփման ժամանակ այսօր ասաց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Արսեն Մկրտչյանը։
«2020 թվականին գրանցվել է անտառային հրդեհների 30 դեպք (այրվել է 165 հա), իսկ 2021-ին` 19 (12 հա–ն չի գերազանցել)։ Հրդեհների աճ գրանցվել է խոտածածկ տարածքներում և աղբավայրերում ու աղբատարերում»,– նշեց Մկրտչյանը։
Նա ընդգծեց, որ հրդեհների մեծամասնությունը հիմնականում տեղի է ունենում մարդկային գործոնի հետևանքով։
Խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին` ՓԾ գնդապետը շեշտեց, որ դրանց հետևանքով գրանցվել է զոհերի և տուժածների քանակի ավելացում։ 2021 թվականին զոհվել է 368 քաղաքացի, իսկ 2020 թվականին`348։ Տուժածներն էլ ավելացել են 853-ով, նախորդ տարի գրանցվել է 6699 տուժած, իսկ 2020–ին` 5846։