Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ջախջախել է Իսրայելի ընտրանուն

Ֆուտզալ. Արխիվային լուսանկար
Թիմերի միջև երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա այսօր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 9:2 հաշվով ջախջախել է Իսրայելի ընտրանուն։ Ինչպես հայտնում է Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, առաջին ընկերական հանդիպումը կայացել է Իսրայելի Բեր Շևա քաղաքում։

«Փետրվարի 1-ին մեր ընտրանին ջախջախեց մրցակցին 9:2 հաշվով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչը Ռուբեն Նազարեթյանն է։
Թիմերի միջև երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա փետրվարի 2-ին։