Երկու անընդմեջ հաղթանակ. Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հաղթեց Իսրայելի ընտրանուն

Իսրայելում հյուրընկալված մեր ընտրանին արդեն երկու օր է՝ ընկերական հանդիպումներում հաղթանակ է տոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 3։0 հաշվով կրկին հաղթել է Իսրայելի ընտրանուն, տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Այսպես, Բեր Շևայում կայացել է Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը, որի ժամանակ էլ մեր ընտրանին հաղթել է մրցակցին 3:0 հաշվով։ Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչը Ռուբեն Նազարեթյանն է։
Երեկ կայացած հանդիպման ժամանակ էլ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը 9:2 հաշվով ջախջախել էր Իսրայելի ընտրանուն։